Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր

Պարզվում է՝ կարտոֆիլն օգնում է նիհարել. 1in.am

Պարզվում է՝ կարտոֆիլն օգնում է նիհարել. 1in.am

Պարզվում է՝ կարտոֆիլն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Ամերիկյան գիտահետազոտական ինստիտուտի դիետոլոգները եկել են այն եզրակացության, որ դիետայի ժամանակ կարելի է ցանկացած ձևով պատրաստված կարտոֆիլ ուտել: Այս մասին հայտնում է Ufanotes պորտալը:

Կարտոֆիլը ոչ մի կերպ չի անդրադառնա կազմվածքի վրա բոլոր ընդունած կալորիաները հաշվելու դեպքում: Փորձին մասնակցել է ավելորդ քաշով 90 մարդ: Մասնակիցները բաժանվել են 3 խմբի: Առաջին խմբի մասնակիցները ցածր կալորիականությամբ դիետա են պահել՝ սնվել են մթերքներով, որոնք սպիտակուց են պարունակում: Նրանց դիետան բարձր գլիկեմիկ ինդեքս է ունեցել: Երկրորդ խումբն օգտագործել է ցածր գլիկեմիկ ինդեքսով սնունդ: Երրորդ խմբում ընդգրկված մասնակիցներն իրենց գործնականում չեն սահմանափակել սննդի հարցում և օգտագործել են շաբաթական 5-7 բաժին կարտոֆիլ:

Երեք ամիս հետո հետազոտության հեղինակները հաշվարկել են քաշերը, ներքին ճարպն ու ջուրն օրգանիզմում: Պարզվել է՝ այն մասնակիցները, ովքեր խստիվ պահել են դիետա, և երրորդ խմբի մասնակիցները, ովքեր սննդում ոչ մեծ քանակի կարտոֆիլ են օգտագործել, նիհարել են մոտավորապես նույնքան: Սա վկայում է այն մասին, որ պետք չէ դիետայի ընթացքում կարտոֆիլը բացառել սննդակարգից, այն ո՛չ միայն օգնում է նիհարել, այլև արագ հագեցնում է:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.pro-kartofel.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ